News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ կատաղեցրել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Սիրիայի քրդերից կազմված YPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր) զինված կառույցը ահաբեկչական չի համարում։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը երկրի գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ խիստ տոնով արձագանքել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությանը։ «Հեյ, Ամերիկա, մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկչական YPG-ի հետ։ Ինչպես որ PKK-ն է ահաբեկչական, այնպես է YPG-ն է ահաբեկչական»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ինքը տխրում է, երբ Թուրքիայի դաշնակից երկրները օգնում է Սիրիայի քրդերի YPG-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ