Սիսիանում մի խումբ տղաների միջեւ փոտրվարի 8-ի երեկոյան վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Սիսիանի Գ․Նժդեհ փողոցում երիտասարդները վիճաբանել են, որի ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 23-ամյա երիտասարդի։ Վերջինս կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դանակահարության մեջ կասկածվողը 12-րդ դասարանի աշակերտ է։
Թե ինչ ընթացք է ստացել միջադեպը, NEWS.am-ը փորձել է ճշտել ոստիկանությունից, որտեղից հայտնել են, որ դպրոցականը հանձնվել է ծնողների հսկողությանը: Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: