News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պենտագոնը կրկին պնդում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) Սիրիայում ավիահարվածներ են հասցնում խաղաղ բնակիչների ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրաքում եւ Սիրիայում հակաահաբեկչական արշավին մասնակցող ԱՄՆ զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բաղդադից կազմակերպված հեռուստակամուրջի միջոցով նա ճեպազրույց է ունեցել Պենտագոնում հավաքված լրագրողների հետ:

«ԱՄՆ-ի ավիահարվածներն իրենց էությամբ բացառապես հակառակ են Ռուսաստանի իրականացրած անզգույշ զանգվածային ռմբակոծություններին»,- հավաստել է նա:

Ուորենի խոսքով, Մոսկվայի եւ Դամասկոսի ռազմական գործողությունները «դժվարացնում են սիրիացիներին մարդասիրական օգնություն հասցնելու գործընթացը»: Նա ենթադրում է, որ ռուսական ավիահարվածները «տասնյակ հազարավոր անմեղ սիրիացիների ստիպել են» լքել իրենց տները:

«Նրանց հարվածներն ընդամենը սատարում են Ասադի ռեժիմին, ոչ ավելին»,- կարծում է Ուորենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ