News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադացի Բրայան Ռիդը ամենաարագ շարժիչով գերանն է ստեղծել: 240 տարեկան ծառի ամբողջական գերանից պատրաստված մեքենան 76.625 կմ/ժ արագություն է զարգացրել: Ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Ըստ Road and Track-ի, Cedar Rocket անունը ստացած ավտոմեքենան կառուցվել է Mazda RX-7-ի հարթակի վրա: Այն գործարկվում է էլեկտրական շարժիչի օգնությամբ: Ռիդի խոսքով, ինքն ու իր թիմը շարժիչների տարբերակներ են քննարկել, արդյունքում որոշել են ամբողջությամբ էլեկտրական շարժիչ օգտագործել:

Motor-ի փոխանցմամբ, ավելի ուշ մեքենան վաճառվել է Barrett-Jackson աճուրդում: Ստացված միջոցներն ուղղվելու են պատերազմի վետերանների օգնությանը:

Բրայան Ռիդը Pioneer Log Homes of B.C. ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է, որը զբաղվում է փայտե տների կառուցմամբ: Բացի այդ, նա նկարահանվում է կանադական HGTV հեռուստաալիքի Timber Kings շոուում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ