News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոլորակի վրա կլիման կարող է կտրուկ փոխվել՝ Երկրի վրա միջին չափի երկնաքարի անկման պատճառով: Ջերմաստիճանը կընկնի, նոր սառցե դարաշրջան կսկսվի, մի քանի տարի բերքատվությունը կկրճատվի առնվազն երկու անգամ: Space.com-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են Ամերիկյան երկրաֆիզիկայի ընկերակցության գիտնականները:

Մեկ կիլոմետր տրամագծով երկնաքարի անկման հետեւանքով մայրցամաքներից մեկի վրա 15 կիլոմետրանոց խառնարան կառաջանա: Մի քանի տոննա փոշի կհայտնվի մթնոլորտում, իսկ հրդեհների հետեւանքով օդում նաեւ խեժ կհայտնվի:

Այդ մասնիկները մթնոլորտում կմնան առնվազն 6 տարի: Տաքանալով արեւի ճառագայթներից՝ դրանք կբարձրացնեն ստրատոսֆերայի ջերմաստիճանը: Դա կարագացնի օզոնային շերտը քայքայող քիմիական ռեակցիաները, եւ արեւադարձային գոտիներում ուլտրամանուշակագույն ճառագայթումը կաճի մահացու վտանգավոր չափերով:

Ըստ Lenta-ի, բարեբախտաբար, Երկրի վրա երկնաքարի ընկնելու հավանականությունը առաջիկա տասնամյակում քիչ հավանական է: 879 հայտնի երկնաքարերից ոչ մեկը վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ