News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Սեբաստիա 28 շենքի բնակիչների համար սեփական բնակարանում մնալը վտանգավոր է դարձել: Արդեն երկար տարիներ է՝ շենքի երկրորդ հարկի 50-ամյա բնակիչը՝ Վարդուհին, պարբերաբար հրդեհում է իր բնակարանն ու վտանգի տակ դնում ամբողջ շենքի բնակչությանը:

«Հոգեկան խնդիրներ ունի, ամեն օր հավաքվում են ինքն ու իր պես էլի մի քանի մարդիկ, կրակ են վառում տան ներսում, ու եթե չհասնենք, հրշեջ չկանչենք, ամբողջ շենքը վտանգի տակ է հայտնվում, շենքն էլ գազաֆիկացված է: Այնքան հաճախ ենք զանգում հրշեջ, որ արդեն ամաչում ենք, եթե հնարավոր է լինում, ինքներս ենք դույլերով ջրով մարում կրակը»,- NEWS.am-ին պատմեց շենքի բնակիչներից մեկը՝ նշելով, որ պատահում է, որ ամսվա մեջ մի քանի անգամ հրշեջ են կանչում:

Ամեն անգամ բնակիչներն ահազանգում են «Շտապօգնություն», Վարդուհին տեղափոխվում է հոգեբուժարան, սակայն 24 օր անց վերադառնում է:

«Ասում են՝ մենք իրավունք ունենք 24 օր պահելու: Ամեն անգամ, որ տանում են, ասում են՝ երեւի սա վերջին անգամը կլինի, բայց էլի ու էլի կրկնվում է: Ամեն տեղ դիմել ենք, բայց ոչ մի ձեւ հարցը լուծում չի ստացել դեռ»,- ասաց բնակիչներից մեկը:

Կեսօրից հետո, բնակիչների պատմելով, Վարդուհին ալկոհոլի ադեցության տակ է լինում, հաճախ  բնական կարիքները հոգում հենց բնակարանի դռան մոտ:

«Մուտքը որպես զուգարան են օգտագործում, մեր երեխաներն էլ դա տեսնում են: Տան մեջ էլ  ամբողջը աղբ է, դրա պատճառով շենքում տառականներ են լցված: Բնակիչների շորերն է գողանում պարանից, վառում, գնում, աղբանոցից ինչ-որ բաներ է բերում, վառում, իսկ գիշերները ժամը 5-ից հետո մյուս թափառաշրջիկների հետ բարձ ձայնով երգում են»,- պատմեց բնակիչը:

Տպել
Ամենաշատ