News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թեթը գրում է. «Հայաստան ժամանած Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ ընդդիմության հետ, որի մասին բոլորը լռում են։ Ընդ որում, ընդդիմադիրների ցանկն էլ բավականին հետաքրքիր է եղել, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյան, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյան, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյան, «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան։

Առնվազն տարօրինակ չէր տիկին Մարգոտի հետ հանդիպողների ցանկը՝ ոչ Նիկոլը կար, ոչ «Նոր Հայաստանը», ոչ էլ գոնե ՕԵԿ-ը, հարցրինք հանդիպմանը մասնակցած Արմեն Մարտիրոսյանին։ «Էս երկրում ինձ համար վաղուց ոչինչ այլեւս տարօրինակ չէ։ Ի դեպ, մի մոռացեք, որ ես նաեւ «Նոր Հայաստանի» նեկայացուցիչ եմ»։ Կարո՞ղ է իշխանությունների «մատը խառն էր», որ մնացյալը չկային։ «Ոչ, հրավիրող կողմն է որոշում՝ ում հետ հանդիպել»։

Հանդիպման ընթացքում տիկին նախարարը հիմնականում լսողի դերում է եղել. Ընտրական օրենսգրքի եւ ներքաղաքական կյանքի առնչությամբ որոշ ճշտող հարցեր է տվել, ընդդիմադիրները, հատկապես Լեւոն Զուրաբյանը, մեր տեղեկություններով, ինչպես կարգն է, մի լավ բողոքել են իշխանություններից, արծարծել են նաեւ Ղարաբաղի, եվրաինտեգրման հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ