News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ հայրենի իշխանությունները մտմտում են ՌԴ-ում ՀՀ դեսպանի ֆունկցիաները դարձնել ինստիտուցիոնալ, դեսպանատունն էլ` գործող եւ ոչ արարողակարգային «կանցելյարիա»: Գաղտնիք չէ, որ ՀՀ դեսպանները որեւէ ազդեցություն երբեւէ չեն ունեցել հայ-ռուսական հարաբերությունների վրա, ինչը, ի դեպ, պետք է պնդել նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանների առնչությամբ: Քանզի հարաբերությունները կարգավորվել են 2 երկրների նախագահների մակարդակով: Հիմա այդ ուղղությամբ ինչ-ինչ քայլեր են արվում, ինչն էլ «գրգռել» է դեսպան դառնալ ցանկացողների ախորժակը:

Ի դեպ, ըստ լավատեղյակ աղբյուրների, Շավարշ Քոչարյանը չի ցանկանում տեղափոխվել ՌԴ` իր վաղեմի «սարատնիկ» Տիգրան Սարգսյանի մոտ. նա իրեն հարմարավետ է զգում փոխնախարարի աթոռին:

ՌԴ-ում դեսպան դառնալ է երազում Ուկրաինայում դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որն օրերս Հայաստանում էր եւ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: ՌԴ տեղափոխվելու պատճառները շատ են. խնամի-«կոնկուրենտ ֆիրման» Ռուսաստանում Տիգրան Սարգսյանին այլընտրանք կունենա, ընտանիքի բիզնեսը ԵԱՏՄ-ում կընդլայնվի, Ուկրաինայի հակառուս իշխանություններից «Սերվիզ Անդոն» վերջապես կպրծնի: Սակայն, մեր տեղեկություններով, նախագահականում ասել են` չէ՜»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ