News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայան՝ այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ Հայաստանում կտրուկ նվազել է ծիրանի գինը: Այո, հատկապես հունվարին եւ հատկապես ծիրանի: Ըստ ԱՎԾ-ի, ծիրանը էժանացել է ավելի քան 40 տոկոսով:

Իր տեղեկանքում ԱՎԾ-ն ներկայացնում է ոչ միայն ապրանքների գների փոփոխությունները, այլ նաեւ դրանց գները տվյալ ժամանակահատվածում, սակայն թե որքան է արժեցել ծիրանը այս կամ անցած տարվա հունվարին, ԱՎԾ-ն չի նշում:

Այս նույն ժամանակահատվածում ավելի կտրուկ էժանացել է նաեւ ձմերուկը՝ ավելի քան 56 տոկոսով: Սակայն, թե որքան էր հունվարյան ձմերուկի գինը, ԱՎԾ-ն կրկին չի նշել: Էժանացած մրգերի թվում է նաեւ «ձմեռային» մրգերից՝ սեխը, դեղձը, սալորը եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ