News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական Orenair ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 777» օդանավը, որը Դոմինիկյան Հանրապետությունից Մոսկվա էր թռչում, վթարային վայրէջք է կատարել: Այս մասին, այսիր՝ փետրվարի 11-ին, հայտնել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրը:

Գործակալության փոխանցմամբ, օդանավը վերադարձել է Պունտա Կանայի օդանավակայան՝ տեխնիկական անսարխության պատճառով: LifeNews-ի տեղեկություններով, այրվել է օդանավի շարժիչներից մեկը:

Ականատեսների խոսքով, միջադեպը տեղի է ունեցել թռիչքից 15 րոպե անց, երբ օդանավն արդեն մոտ 5 կմ բարջրության վրա է եղել: «Օդանավի հրամանատարը զեկուցել է անսարքության մասին եւ վթարային վայրէջքի թույլտվություն խնդրել»,-ասել է աղբյուրը:

Ուղեւորներից մեկը նշել է, որ վայրէջքի պահին թթվածնային դիմակները արձակված են եղել, մարդկանց օդանավից դուրս են բերել վթարային փչովի սանդուղքի միջոցով: Տուժածներ չկան:

Օդանավում եղել է 351 ուղեւոր եւ անձնակազմի 20 անդամ, հաղորդում է Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ