ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում ավագ դասարանների 19 աշակերտի տեղափոխող ավտոբուսը բախվել է մարդատար մեքենային։ Վթարից տուժել է 22 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։
Ավտովթարը տեղի է ունեցել Մանիֆի քաղաքում, փոխանցում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը։
Տեղի իշխանությունները պարզել են, որ վիրավորների թվում ավտոբուսի 20 ուղեւոր է եղել։ Ծանր վնասվածք է ստացել մարդատար մեքենայում եղած ուղեւորը։