News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 11-ին, շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ Իրանում իսլամական հեղափոխությունը տեղի է ունեցել 1979 թվականին, Շահ Մուհհամադ Ռեզա Փահլավիի եւ Հոգեւոր առաջնորդ Այաթալլահ Խոմեյնիի միջեւ։ Սկզբում Հեղափոխությունը անցկացվում էր հակաշահական բողոքի ցույցերով, որոնք ճնշվում էին կառավարական զորքերի կողմից։

1979 թվականի հունվարից սկսած երկրիրը կաթվածահար է եղել մշտական գործադուլներով եւ ցույցերով։ Այդ ամենի արդյունքով 1979 թվականի փետրվարի 1-ին Մուհհամադ Ռեզա Փահլավին իր ընտանիքի հետ լքել է Իրանը։ Իսկ Ֆրանսիա աքսորված Այաթոլլահ Խոմեյնին վերադարձել է Իրան։

1979 թվականի ապրիլի 1-ին Իրանում անցկացվել է հանրաքվե, որով էլ Իրանը պաշտոնապես անվանվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ 1979 թվականի դեկտեմբերի 3-ին Իրանում ընդունվել է նոր Սահմանադրություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ