Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը՝ անձնակազմի 3 անդամների հետ, Լերոս կղզուց ոչ հեռու մեկնարկած զորավարժությունների ընթացքում անհետացել է Էգեյան ծովում։ Այս մասին հայտնել է ռազմական նավատորմի գլխավոր շտաբը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Pronews.gr կայքը։
Հաղորդվում է, որ ուղղաթիռի հետ կապը խզվել է ժամը 2։45-ին։ Անձնակազմը զորավարժությունների ընթացքում անսարքությունների մասին ոչինչ չի հաղորդել։
Այս պահին Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռները եւ ինքնաթիռները շարունակում են որոնումները։