Փետրվարի 2-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Լեւոն Չ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետո նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց բակի ավտոտնակում վայր ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վանաձորի Վարդանանց փողոցի 49 շենքի բակում Լեւոն Չ.-ի քրոջ` 25-ամյա Լիլիա Գ.-ի նախկին ամուսինը` 29-ամյա Սարգիս Գ.-ն, վիճաբանել եւ դանակով հարվածել է նրան, որից հետո դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Սարգիս Գ.-ն ներկայացել է Լոռու մարզի քննչական վարչություն եւ տվել խոստովանական ցուցմունք:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը: