News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խիստ ընդգծված իշխանամետ Yeni Safak եւ Yeni Akit պարբերականների խմբագրությունների դեմ համաժամանակյա զինված հարձակում է տեղի ունեցել փետրվարի 11-ի վաղ առավոտյան։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձիք բոցավառվող հեղուկներով ու հրազենով հարձակվել են Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում գտնվող Yeni Safak պարբերականի խմբագրության վրա։  Խմբագրության վրա նետված բոցավառվող հեղուկները հրդեհ են առաջացրել, ինչը մարվել է շենքի անվտանգության մարմինների կողմից։

Միեւնույն ժամանակ նույն սցենարով հարձակում է տեղի ունեցել ռասիստական, խիստ հակահայկական ու հակաքրդական հրապարակումներով հայտնի Yeni Akit պարբերականի խմբագրության դեմ։

Հարձակումների հետեւանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ