Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Գոռ Գ.-ին, 19-ամյա Բորիս Ղ.-ին եւ 19-ամյա Կարեն Բ.-ին` իր «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ Գոռ Գ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 2 փաթեթ` մուգ շագանակագույն զանգվածով:
Ըստ վերջինիս հայտարարության` նշված զանգվածը հաշիշ է, որը ձեռք է բերել իր ծանոթ Գեւորգից:
Նշանակվել է փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գեւորգի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: