News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քննության արդյունքում հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից փախուստի դիմած մեղադրյալի նկատմամբ կիրառված բռնությունը իրավաչափ է:

ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հայտնել էր ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյաներ:

Մասնավորապես` Դավիթ Հ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ  2015 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, երբ գտնվել է Երեւան քաղաքում բնակվող ազգականի ավտոմեքենայում, ոստիկանության ծառայողները հարձակվել են իր վրա՝ քաշքշելով ավտոմեքենայից հանել եւ բռնության գործադրմամբ նստեցրել են ոստիկանության ավտոմեքենան եւ բերման ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին:

Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության են ենթարկվել Դավիթ Հ.-ի կողմից նշված՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դրվագների բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ քրեական գործով անհապաղ իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ, կատարվել մի շարք  հարցաքննություններ, կազմակերպվել վերջինիս եւ ոստիկանության ծառայողների հետ առերես  հարցաքննություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, կալանքի տակ գտնվող, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմած, ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Դավիթ Հ.-ին բռնելու ժամանակ, վերջինս շարունակ ակտիվ դիմադրություն է ցույց տվել՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին:

Ոստիկանության ծառայողները նրա դիմադրությունը խափանելու նպատակով ձեռնամարտի հնարքներ են կիրառել, որը պայմանավորված է եղել վերջինիս վնասազերծելու, նրա կրկնակի փախուստը կանխարգելելու եւ ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելու անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում վերջինս ստացել է առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Կատարված քննության ընթացքում բավարար ապացույցների համակցությամբ չի հաստատվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ արդարադատության  կամ պետական ծառայության դեմ ուղղված որեւէ այլ հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ