News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանաձորում 2 տարի առաջ հոկտեմբերին սպանված 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի գործով դատաքննությունը փետրվարի 18-ից վերսկսվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Վկաներից մեկը դիմել էր դատավորին եւ հայտնել, որ ինքը պնդում է իր՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը, ոչ թե դատաքննության, քանի որ դատարանից կաշկանդվում է: Հիշեցնեմ, որ այս վկան էր, որ դատաքննության ժամանակ հայտարարեց, թե կիսով չափ է տեսել Կունգուրցեւին դեպքի վայրում»,- ասաց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ վկայի դիմումից անմիջապես հետո դատախազը, որը նախորդ 3-4 նիստերին չէր ներկայացել, միջնորդեց դատաքննությունը վերսկսել:

«Կարծում եմ՝ միտումնավոր ցանկանում են ձգձգել գործը, քանի որ վկան գրել է, որ կաշկանդվում է, հետեւաբար նիստերին չի գա եւ նորից ցուցմունք չի տա: Ստացվում է, որ փետրվարի 18-ին դատաքննությունը կվերսկսվի, վկան չի գա, նիստը կրկին կհետաձգվի, բերման ենթարկելու որոշում կկայացնի դատարանը եւ այդպես 2-3 ամիս դատավճիռ չի հրապարակվի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ գործով դատաքննությունն ավարտվել էր դեռեւս 2015թ. դեկտեմբերի 26-ին: Սպասվում էր, որ դեկտեմբերի 28-ին մեղադրող կողմը ճառով հանդես կգա, սակայն նիստը հետաձգվել էր եւ նշանակվել հունվարի 18-ին, որը նույնպես հետաձգվել էր:

Նշենք, որ մահացած պատանու հարազատները չեն հավատում, որ սպանությունը կատարել է գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւը: Կունգուրցեւն էլ է պնդում, որ ինքը մեղավոր չէ։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ