News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոչ մի քաղաքական ուժ Արագածոտնի մարզում չի կարող այնքան գործ անել, որքան արել է Հանրապետական կուսակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է մարզպետ Սարգիս Սահակյանը` պատասխանելով ՀՅԴ-ի այն հայտարարությանը, որ կոալիցիա են կազմում՝ երկրում ստեղծված ծանր վիճակը իշխանության ներսից փոխելու նպատակով:

«Ես չգիտեմ` ով ինչ է հայտարարել, ես ուրիշի հայտարարությունները հիմք չեմ ընդունում: Հանրապետականը էստեղ էնքան գործ է արել, որ ոչ մի կուսակցություն, քաղաքական ուժ չի կարող անել: Նախագահի աջակցությամբ շատ հարցեր ենք լուծել»,-ասաց Սարգիս Սահակյանը:

Նա որպես իր լավ աշխատանքի արդյունք` վկայեց նաեւ  ընտրությունների ժամանակ Հանրապետականի օգտին արձանագրված բարձր տոկոսները: «Թող գան հարցնեն մարզի բնակչությանը: Մեր հեղինակությունն էնքան մեծ ա ու ավելի հզորանալու ա: 2012 թվականին մենք 70 տոկոս ձայն ենք հավաքել ՀՀԿ-ի օգտին ու այդպես էլ շարունակվելու է: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ էլ 70 տոկոս էր: Ես քաղաքական թիմի անդամ եմ, Հանրապետական կուսակցության մարզային խորհրդի նախագահ, եթե այդպես որոշի նախագահը, ես պատրաստ եմ իրականացնել»,-ասաց նա:

 Հարցին, թե ինչո՞ւ  հենց իր պաշտոնն են զիջում ՀՅԴ-ին, միգուցե իրենից դժգո՞հ է Սերժ Սարգսյանը, մարզպետը պատասխանեց. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, ինչպես կորոշի երկրի նախագահը, էնպես էլ պատրաստ ենք իրագործել: Ինչի պիտի նեղանամ Սերժ Սարգսյանից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ