News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

58 տարեկանում մահացել է մահացել է արձակագիր, 1996 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի եւ «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Գրողների միությունից:

Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-1987 թթ. աշխատել է «Պիոներ» /այժմ՝ «Աղբյուր» / ամսագրի խմբագրությունում: 1987 թվականից՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, պատասխանատու քարտուղար /1991-ից/, գլխավոր խմբագրի տեղակալ /1993-ից/: 2002 թվականից « Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1993-ից՝ նաեւ ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիրը:

Վ.Այվազյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հին ահ» խորագրով, հրատարակվել է 1991 թվականին: Այնուհետեւ լույս են տեսել « Ճանճի ամիսը» /1998/, «Համեմատական կենսագրություններ» /2004/ վեպերը, «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի« /2003/ մանկապատանեկան պատմվածքների, «Պատմություն ճնճղկանը, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» /2009/ արձակ գործերի, «Անխարիսխ եւ անհենարան՝ երկրագնդի նման» /2007/ հարցազրույցների ու էսսեների ժողովածուները:

«Պատմություն մեծն Կովկասի» վեպը 2009 թվականին /անտիպ, տպագրվել է 2013 թ./ արժանացել է Ռուսաստանի հայերի միության եւ ՀԳՄ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության հատուկ մրցանակին:

Տպել
Ամենաշատ