News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում գեղեցկության սրահի այցելուն, դժգոհ մնալով վարսավիրի աշխատանքից, փորձել է վրեժ լուծել նրանից։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգո քաղաքում, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով DH.be կայքը։

Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ 29-ամյա Ադրիեն Բլանշ Սուեյնը կտրել է մազերը 619 Barber Shop գեղեցկության սրահում, սակայն ոճաբանի աշխատանքից դժգոհ է մնացել, քանի որ սարսափելի սանրվածք է ստացել։

Որոշ ժամանակ անց կինը, ատրճանակով զինված, վերադարձել է գեղեցկության սրահ եւ երեք անգամ փորձել կրակել ոճաբանի վրա, սակայն ատրճանակը խցանվել է, եւ վարսավիրը չի տուժել։

Վարսավիրն ու պատահական այցելուն հասցրել են վնասազերծել կնոջը նախքան ոստիկանության ժամանելը։ Կնոջ դեմ սպանության փորձի մեղադրանքով քրեական գործ է հարուցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Ամենաշատ