News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2016 թ ղարաբաղյան հակամարտության հավանական սրման մասին ամերիկյան հետախուզության զեկույցը չի նշանակում, որ ռազմական գործողությունները հաստատ կվերսկսվեն: Այդ մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի զեկույցը ձեւական, բյուրոկրատական փաստաթուղթ է, որը որոշակի պարբերականությամբ ՝ տարեկան մեկ անգամ, պատրաստում է ամերիկյան հետախուզությունը: «Ոչ մի անբնական բան այդ փաստաթղթում չկա: Այն մասում, որը ղարաբաղյան հակամարտությանն է վերաբերում, նշվում է, որ կա սրման վտանգ: Ամերիկյան հետաախուզության աշխատանքը ներառում է բոլոր պոտենցիալ սպառնալիքների, հակամարտությունների վերհանումը՝ առաջին հերթին Միացյալ նահանգների ազգային շահերի տեսակետից: Համապատասխանաբար, սա ձեւական փաստաթուղթ է, որը ենթադրում է նմանատիպ սպառնալիքի հավանականությունը, բայց ոչ ավելին»,- նշեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի ներկայացրած զեկույցում նշված էր, որ ԱՄն հետախուզությունը չի բացառում, որ 2016 թ. ղարաբաղյան հակամարտության գոտում սրում կլինի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ