News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը «կանաչ» տնտեսության ռազմավարություն կմշակի: Այս մասին, փետրվարի 10-11-ին Բրյուսելում ընթացող ԵՄ արեւելյան գործընկերության երկրների՝ «Դեպի «Կանաչ տնտեսության» ներդրում» /EaP GREEN/ 5-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

«Կանաչ տնտեսության ներդրման» քաղաքականությունն ուղղված է ԵՄ Արեւելյան գործընկերության 6 երկրների աջակցությանը՝ տնտեսության զարգացման «կանաչ» մոդելին անցման հարցում՝ հաղթահարելու տնտեսական աճի ուղղակի կախվածությունը շրջակա միջավայրի դեգրադացումից եւ բնական ռեսուրսների վատնումից:

Արեւելյան գործընկերության երկրների հաշվետվությունների շրջանակում փոխնախարար Հակոբյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Կանաչ տնտեսության ներդրման» քաղաքականությանն ուղղված գործողությունների շրջանակներում դեռեւս 2015 թ. ապրիլին Երեւանում տեղի է ունեցել «Ռեսուրսների արդյունավետություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագրի համակարգող խորհրդի նիստ, որը քննարկել է ծրագրի գործունեությունն ու արդյունքները, ինչպես նաեւ խրախուսել ՌԱՄԱ կենտրոնի ստեղծման գաղափարը: ՌԱՄԱ կենտրոնը կկազմակերպի խորհրդատվական ծառայությունների մատուցում, ինչպես նաեւ կմշակի ռեսուրսների արդյունավետության եւ մաքուր արտադրության նոր տեխնոլոգիաներ եւ «կանաչ» տնտեսության ռազմավարություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ