News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ տեղեկությունները, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ:

«Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։

Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:

Արտաքին գործերի նախարարությունը հետեւում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում երկրից դուրս գալու փորձեր անելու ժամանակ ձերբակալվել են Ստամբուլի տարեց հայ ամուսինների տան դեմ հարձակում իրականացրած 8 կասկածյալներ, որոնցից 7-ը ՀՀ քաղաքացիներ են:

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի խոսքով, Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ ամուսինների տան դեմ հարձակման նպատակը թալանն է եղել։  «Ոստիկանները կասկածյալներին հետապնդել են ու ձերբակալել Տրապիզոնում։ Նրանք տարբերակներ էին փնտրում երկրից հեռանալու համար։ Ձերբակալված 8 կասկածյալներից 7 Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մեկը Թուրքիայի հայ քաղաքացի»,-ասել է Ստամբուլի նահանգապետը։

Milliyet պարբերականն էլ նշել է ձերբակալած կասկածյալների անունները՝ Ա.Արթուր, Է.Արամ, Է.Սերգեյ, Բ.Մարիանա, Է.Լիդա, Բ. Նարգիզ, Մ. Արմինե, Մ.Քրիստինա։

Նշվում է, որ կասկածյալներից մեկը աշխատել է տարեց ամուսիններին պատկանող ոսկու խանութում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար եւ մահացու «խոզի կապանքով» կապել տանտերերին ու հեռացել։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ