News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը Սվիտալսկիին է ներկայացրել ընտրական օրենսգրքի ԲՀԿ-ի փաթեթը եւ ակտիվորեն մասնակցելու է Ընտրական օրենսգրքի քննարկումներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ նախագահն ու դեսպանը քննարկել են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցում բարձրացված մտահոգությունները, ու այն քայլերը, որ անհրաժեշտ է անել՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու համար։

Կողմերը քննարկել են նաեւ Ընտրական Օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները, որոնք առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում՝ անդրադառնալով այն մեխանիզմներին, որոնք առավել գործուն օրենսդրական պաշտպանություն կսահմանեն՝ ընտրախախտումներն եւ անօրինականությունները կանխելու համար։

ԲՀԿ նախագահը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը, եւ ակտիվորեն մասնակցելու է Ընտրական օրենսգրքի քննարկումներին։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել՝ մշակելու Ընտրական այնպիսի օրենսգիրք եւ համակարգ, որը հնարավորինս կբացառի ընտրական պրոցեսին անօրինական միջամտություններն ու կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության վերականգնմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ