News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Երեւանի Սիսակյան 3 հասցեի՝ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներից ոմանք բողոքում են, որ քաղաքապետարանը վերաբնակեցման ծրագրով իրենց ավելի քիչ թվով սենյակներ ունեցող  բնակարաններ է հատկացնում:

Բնակիչները, որոնք այսօր՝ փետրվարի 11-ին, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու, NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ դուրս չեն գալու շենքից այնքան ժամանակ, մինչեւ իրենց բողոքը չբավարարվի:

«Ես Գետաշենից մի կերպ եկել, հասել եմ Երեւան, ինձ որպես փախստական տվել են մի սենյակ Սիսակյան 3 հասցեում: Ընթացքում կողքի սենյակն էլ հատկացրել են ինձ, ես 20 տարի ապրել եմ, հիմա էլ ասում են՝ հանձնի քաղաքապետարանին»- ասաց բոոքողներից Իռա Սարդարյանը՝ նշելով, որ իրենց ընտանիքում 9 անձ կա:

Իռա Սարդարյանը նշեց, որ իր որդուն այդ հասցեից, որն այժմ չեն հաշվում որպես առանձին սենյակ, բանակ են զորակոչել:

Բողոքող բնակիչներից Մանյա Կարապետյանը նշեց, որ իրեն նույնպես տարիներ առաջ տրամադրել են մեկ սենյակ իրենց երեք սենյականոց բնակարանի հարեւանությամբ, սակայն հիմա դրա դիմաց տալիս են երեք սենյականոց բնակարան:

«16 տարեկանից ապրել եմ այդտեղ:  Հիմա ասում են՝ էդտեղ չկա, էնտեղ կոմունալ պայմաններ չունեք, դրանով բավարարվեք, որ էստեղ ունեք: Բայց մենք մեզ օրենքով հասնող տարածքն ենք ուզում»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ