News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գրոհայինների ենթակայության տակ գտնվող Հալեպի անկումը ամենաուժեղ հարվածը կլինի Անկարայի ռազմավարության համար, գրում է CNN-ի տեսաբան Գյոնյուլ Թոլը։

«Թուրքիայի մղձավանջը իրականանում է»,- ասված է հոդվածում, փոխանցում է «ՌԱԻ Նովոստի»-ն։

Սիրիայի կառավարական զորքերը կտրել են Հալեպի գրոհայիններին մատակարարումներ ապահովող վերջին խոշոր երթուղին։ Եթե Սիրիայի բանակը կարողանա վերջնականապես իր հսկողության տակ վերցնել այդ միջանցքը, ողջ թուրք-սիրական սահմանը կանցնի կառավարական ուժերի հսկողության տակ՝ ի ղեկավարություն նախագահ Բաշար Ասադի, որին Անկրական ատում է, ասված է հոդվածում։

Սիրիայի հակամարտությանը Ռուսաստանի մասնակցությունն արմատապես փոխել է պատերազմի ընթացքն Անկարայի համար։ Թուրքիան ԱՄՆ-ի հետ պլանավորում էր ոչ թռիչքային գոտի ստեղծել թուրք-սիրիական սահմանի երկայնքով։ Անկարան հույս ուներ, որ դրա շնորհիվ քրդերի հոսքը հյուսիս կդադարի, Սիրիայի այսպես կոչված ընդդիմությունը կամրապնդի իր դիրքերը եւ ամբողջովին վերահսկողության տակ կվերցնի Հալեպ քաղաքը, իսկ Ասադի իշխանությունը կթուլանա, նշում է հեղինակը։

Սակայն այն բանից հետո, երբ Անկարան խոցեց ռուսական կործանիչը, իսկ Ռուսաստանը, դրան ի պատասխան, Սիրիայում զենիթահրթիռային Ս-400 համալիրներ տեղակայեց, ոչ թռիչքային գոտու ստեղծումն անհնար դարձավ։ Բացի այդ, ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցում է Թուրքիայի հակառակորդ քրդերին։

Հալեպում գրոհայիններին սնուցելու որոշ ճանապարհներ գործում են մինչեւ հիմա, սակայն դա հավանաբար երկար չի տեւի։ Եթե Սիրիայի բանակը զբաղեցնի Հալեպից արեւմուտք ընկած տարածքը, Թուրքիան ամբողջովին կկտրվի գրոհայիններից, որոնց աջակցում է, գրում է հեղինակը եւ նշում, որ Թուրքիայի համար վատագույն սցենարը կլինի այն, որի համաձայն՝ քրդերը կկարողանան Թուրքիայի եւ Իրաքի հետ Սիրիայի սահմանին քրդական ինքնավարություն ստեղծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ