News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ Յակուտիայի Հանրապետությունում 121.96 կարատ քաշով ալմաստ են գտել։ Քարը հանել են Այխալի լեռնահարստացնող կոմբինատի «Յուբիլեյնայա» կիմբերլիտային հանքանյութից, հայտնել են «Ալրոսա» ընկերության մամուլի ծառայությունից։

Ութանկյունու  ձեւ ունեցող ալմաստը ոսկերչական որակի է, թափանցիկ՝ դեղնավուն երանգով։ Բյուրեղի չափը 31,28 х 30,00 х 28,57 մմ է։

«Քարի արժեքը կարելի է գնահատել մոտ 1.5 մլն դոլար»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Rough and Polished վերլուծական գործակալության մասնագետ Սերգեյ Գորյանինովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ