News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ցանկալի է, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում նոր օրենսգիրքը ավելի մեծ վստահության կարժանանա հասարակության շրջանում։ Թովմասյանը հիշեցրել է, որ սահմանադրական փոփոխությունների  համաձայն՝ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի մինչեւ հունիսի 1-ը։ «Հիմա ոչինչ չեմ ասի, ուղղակի կոչ եմ անում բոյկոտի փոխարեն մասնակցել քննարկումներին։ Եթե ամենասկզբից ինչ-որ ուժ որոշի չմասնակցել, դա կարող է առնվազն չնպաստել վստահության բարձրացմանը, իսկ դա շատ կարեւոր է։ Ուզում եմ նշել, որ ընտրական համակարգը այնքանով է լավը կամ վատը, որքանով նրան վստահում է հասարակությունը։ Տեխնիկական մանրամասներն այդքան կարեւոր չեն, որքան վստահությունը»,- ասել է Հրայր Թովմասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ