News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլում տարեց հայ ամուսինների տան դեմ ավազակային հարձակման հետ կապված թուրքական մամուլը նոր մանրամասներ են հրապարակել։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Շիշլիում ապրող 85-ամյա Հակոբ Դեմիրջիի եւ Սեթա Այլա Դեմիրջիի տանը որպես հավաքարար աշխատող հայաստանցի կինը զանգահարել է Հայաստանում գտնվող իր բարեկամներին՝ հայտնելով, որ հիշյալ տանը մեծ քանակությամբ զարդեր ու գումար կան։ Հենց հավաքարարն էլ կազմակերպել է ավազակային հարձակում իրականացնողների մուտքը տարեց հայ ամուսինների բնակարան։ 

Նշվում է, որ տնից գողացել են 1 մլն լիրայի (350 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ զարդեր, 10 հազար ԱՄՆ դոլար եւ Հակոբ Դեմիրջիի ձեռքի ժամացույցը։

Թուրքական Milliyet-ը գրել է, թե ավազակային հարձակման մեջ կասկածվող հայաստանցիները տարբեր ժամանակահատվածներում են Թուրքիա մտել։ Կասկածյալներից ոմանք փետրվարի 5-ին են մտել Թուրքիա։  Ավազակային հարձակումից հետո Տրապիզոն մեկնած կասկածյալները ցանկացել են Վրաստանի միջոցով Հայաստան հասնել։

Նշվում է, որ արդեն ձերբակալվածները դատարան են տեղափոխվել։

Milliyet պարբերականն էլ նշել է ձերբակալված կասկածյալների անունները՝ Արթուր Ա., Արամ Է., Սերգեյ Է., Մարիանա Բ., Լիդա Է., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.։

Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ձերբակալվածների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար եւ մահացու «խոզի կապանքով» կապել տանտերերին ու հեռացել։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ