News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ձնապատ բլրից ինքնուրույն սահող Նինձյա կատուն աստղ է դարձել: Ինչպես հայտնում է The Telegraph–ը, նոր հերոսը ապրում է ամերիկյան Պրոսպեկտում ( Վիրջինիայի նահանգ): Նա սիրում է ձյունը ու կարողանում է սահնակ քշել:

Երկու տարեկան Նինձյան գնում է սահելու տան մոտակայքում գտնվող  բլրից։ Ինչպես պատմել է կատվի տիրուհին՝ Էնն Էրնանդեսը, ինքն ապշել էր՝ տեսնելով, թե ինչպես է կատուն սահնակ քշում, հայտնում է Gazeta–ն:

«Մենք  մի քանի օր այդ բլրից սահում էինք, իսկ նա նայում էր»,- ասել է Էրնանդեսը: Նրա խոսքով, կատվին իրենց հետ սահելու էին տարել, որից հետո կատուն որոշել էր ինքնուրույն փորձել: «Դա նրա առաջին փորձն էր, ու մենք պարզապես ծիծաղում էինք նրան նայելով: Մեզանից ընդամենը պահանջվում էր սահնակը նորից վերեւ տանել »,- պատմել է Էրնանդեսը:

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ