News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվողների պաշտպանները դժգոհ են դատաբժշկական փորձաքննությունից: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձաքննության եզրակացությունը հետազոտելուց հետո այսօր՝ փետրվարի 11-ին, պաշտպանները հայտարարեցին, որ այն չի կարող արժանահավատ համարվել:

«Ըստ փորձաքննության՝ պարանոցի աջ մասի մաշկի արյունազեղումներ կան: Այստեղ հարց է առաջանում՝ եթե դրանք սեղման միջոցով են առաջացել, ինչպես է հնարավոր, որ սեղմելու դեպքում միայն աջ հատվածի վնասվածքներ առաջանային: Սեղմում բառը դատաբժիշկը օդից է վերցրել: Որտեղի՞ց է վերցրել, որ սեղմում է տեղի ունեցել, եթե ասում է՝ քներակների արյունազեղում չկար»,- նշեց ամբաստանյալներից Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Փաստաբանի խոսքով՝ չի բացառվում, որ այդ հարվածները կուրսանտ Կարեն Բաղրամյանի կողմից է հասցվել, որը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է Հայկազ Բարսեղյանին հարվածներ հասցնելու մեջ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միացնել այդ քրեական գործը այս մեկին՝ պարզելու համար՝ երբ են եղել հարվածները:

Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նույնպես նշեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Կարեն Բաղրամյանի հետ այդ օրը Հայկազ Բարսեղյանը կոնֆլիկտ է ունեցել, ինչը, ըստ նրա, հաշվի չի առնվում:

Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանը դատարանին միջնորդեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել: Նա նշեց, որ Հայկազ Բարսեղյանի մահվան ժամանակը սահմանվել է առանց դեպքի վայրի զննման արձանագրությունը ուսումնասիրելու, իսկ  նրա պարանոցի վնասվածքների  վերաբերյալ հետեւությունը  հիմնավորված չէ: Արա Զաքարյանը նշեց, որ դատաբժշկին պետք է ուղղել հետեւյալ հարցերը՝ ինչպիսի վնասվածքներ են առկա դիակի վրա, հայտանբերվածները կենդանության օրոք են եղել, թե հետմահու, ինչ վաղեմություն  ունեն դրանցից յուրաքանչյուրը, ինչպիսին է վնասվածքների պատճառման հաջորդականությունը:

Նշենք, որ , որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, պարանոցի բութ առարկայով սեղմման հետեւանքով:

Հայտնաբերվել է պարանոցի ճմլման ակոս, որը հասցվել է բութ առարկայով՝ հետմահու: Հայտանբերվել է նաեւ արմնկածալի կտրած վերք, որոնք պատճառվել են կենդանության  ժամանակ՝ մահվանից երեսուն րոպե առաջ: Առկա են եղել նաեւ շրթունքի քերծվածքներ, որոնք նույնպես հասցվել են մահվանից 30 րոպե առաջ:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Ամենաշատ