News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Չիկագոյում առաջարկում են գիշերել նկարիչ Վինսենթ Վան Գոգի նկարի սենյակում: Այս սենյակը օրական 10 դոլարով կարելի է վարձակալել Airbnb ծառայության միջոցով, հայտնում է Gazeta –ն, վկայակոչելով Chicago Tribune–ը:

Սենյակի կրկնօրինակը՝ Չիկագոյի արվեստների ինստիտուտի «Վան Գոգի ննջարանները» նոր ցուցադրության մի մասն է: Նշում են որ զբոսաշրջիկներին ու քաղաքի հյուրերին առաջարկվող սենյակը նույնությամբ կրկնում է Առլում նկարչի ննջարանը, որը նա բազմիցս պատկերել էր իր նկարներում:

Սենյակի ստեղծման համար չորս շաբաթ է պահանջվել: Միակ լուրջ տարբերությունը մահճակալն է: Նկարի վրա այն մեկտեղանի է, իսկ վերստեղծված սենյակում՝ երկտեղանի:

Ինչպես պատմել է թանգարանի մամուլի քարտուղար Ամանդա Հիքսը, Չիկագոյի արվեստների ինստիտուտն ուզում էր մարդկանց հնարավորություն տալ «մտնել» Վան Գոգի նկարի մեջ:

Բնակարանի մնացած սենյակները սովորական են: «Երբ դուք բացում եք դեպի ննջարան դուռը, դուք ասես հայտնվում եք նկարի մեջ»,- պարզաբանել է Հիքսը: Վարձակալության արժեքը ներառում է նաեւ ցուցահանդեսի երկու տոմս:

Հիքսի խոսքով փետրվարի բոլոր օրերի համար բնակարանը վարձակալվել է հաշված ժամերի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ