News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն համաձայնել է Էգեյան ծովում գործողություն սկսել փախստականների հոսքը նվազեցնելու ու մաքսանենգների դեմ պայքարելու նպատակով, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:

«Կարեւոր է, որ մենք արագ գործենք»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էին, որ ՄԱԿ ԱԽ-ն տարածաշրջանային երկրներին ու կազմակերպություններին թույլ է տվել «բոլոր համաչափ քայլերը» ձեռնարկել Լիբիայից միգրանտներ տեղափոխող նավերի հարցում:

Բացի դրանից, Նիդեռլանդների իշխանությունները հայտնել էին, որ արագ արձագանքման հատուկ ջոկատ են ստեղծում, որը անվտանգությունը պաշտպանելու նպատակով կարող է շտապ տեղակայվել սահմանների վրա: Ջոկատի գլխավոր նպատակն է լինելու միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրների լուծումը, հայտնում է Gazeta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ