News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում արտաքին սոցիալական գովազդը կազատեն համայնքային հարկերից։ «Գովազդի մասին» եւ «Տեղական տուրքերի ու վճարումների» մասին օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել փետրվար 11-ին կայացած Կառավարության նիստում։

Ինչպես նիստում հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հաշվի առնելով, որ սոցիալական գովազդը պետք է հանրային կարեւոր բովանդակության ունենա, առաջարկում են ստեղծել պետական հանձնաժողով, որը կքննարկի եւ հավանություն կտա թեմաներին։ Այդ թեմաներով պաստառները արտաքին գովազդի օպերատորները կարող են ցանկության դեպքում անտուրք տեղակայել իրենց դատարկ վահաններին։

«Հանձնաժողովի 7 անդամները կներկայացնեն քաղաքացիական սեկտորը, իսկ 4-ը՝ պետական մարմինները։ Դա կօգնի հանրային քննարկման ճանապարհով լուծել կարեւոր հարցերը»,- հավելել է նախարարը։ Հանձնաժողովը հաստատելու է պետական նշանակության թեմաները, իսկ սոցիալական գովազդի թեմաները մեկ համայնքի սահմաններում հաստատելու է դրա ղեկավարի ստեղծած հանձնաժողովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ