News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Ռուսաստանին 2017թ. կարող է սնանկություն սպառնալ, երբ վրա հասնի արտաքին պարտքերի մեծ մասի մարման ժամկետը։ Դրանից խուսափելու համար Պուտինը ուզում է նպաստել Եվրամիության տապալմանը։

«Պուտինի ռեժիմին սնանկություն է սպառնում 2017թ., երբ վրա կհասնի արտաքին պարտքերի մեծ մասի մարման ժամկետը»,- նախազգուշացրել է միլիարդատեր Սորոսը Project-syndicate.org նախագծի հրապարակած սյունյակում։ Նրա խոսքով՝ Պուտինի ժողովրդականությունը հիմնված է «հասարակության հետ կնքած պայմանագրի» վրա, որի համաձայն՝ գործող նախագահը պետք է ֆինանսական կայունություն եւ կենսամակարդակի թեկուզ չնչին աճ ապահովի, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Արեւմտյան պատժամիջոցների եւ նավթի գների անկման պատճառով Ռուսաստանի իշխանություններն ի վիճակի չեն պահել այս խոստումներից ոչ մեկը։ Ռուսական բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ 7 տոկոս, եւ կառավարությունը պետք է այն կրճատի մինչեւ 3 տոկոս, որպեսզի գնաճը վերահսկողությունից դուրս չգա։ Այդ եւ այլ իրադարձությունները բացասական ազդեցություն կունենան աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ»,- ասված է Սորոսի սյունյակում։

Նրա խոսքով՝ Պուտինին իշխանության գլուխ մնալու գործում կարող է օգնել Եվրամիության փլուզումը, որը Ռուսաստանին կազատեր պատժամիջոցների մի մասից։ Հենց ԵՄ-ին փլուզման դրդելու ցանկությունն էլ թելադրում է Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը։

Սորոսը կարծում է, որ ԵՄ առաջնորդները մեծ սխալ են թույլ տալիս՝ համարելով, որ Պուտինը ԻՊ-ի դեմ պայքարում իրենց պոտենցիալ դաշնակիցն է։

«Պուտինի Ռուսաստանն ու ԵՄ-ն ժամանակի մրցավազքի մեջ են մտել, թե իրենցից ով առաջինը կփլուզվի...»,- գրել է միլիարդատերը։

Նշենք, որ ՌԴ ԿԲ տվյալներով՝ 2017թ. հունվար-սեպտեմբերին Ռուսաստանը պետք է վճարի մոտ 60 մլրդ դոլարի չափով արտաքին պարտքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ