News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մաքս Պլանկի ընկերակցության Օդերեւութաբանության ինստիտուտի գիտնականները հայտնել են, որ մոլորակի մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի բարձրացման հետեւանքով օվկիանոսները կարող են անհետանալ: Այդ մասին տեղեկացնում է լրատվական  Rambler News Service գործակալությունը: 

Հետազոտության շրջանակում գիտնականները երկրի կլիմայական մոդելն են ստեղծել եւ ցույց են տվել, որ ածխաթթու գազի մեծ ծավալի արտազատման դեպքում մոլորակը կսկսի տաքանալ, ինչն աստիճանաբար կհանգեցնի ջրի անհետացմանը, ամպերի քանակության մեծացմանը եւ քամիների ռեժիմի փոփոխության: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ ամպերում ջրի մոլեկուլները կքայքայվեն` վերածվելով ջրածնի եւ թթվածնի, եւ ջրածնի մեծ մասը կտեղափոխվի տիեզերք, ասված է հոդվածում:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ամենայն հավանականությամբ երկրին մոտ ապագայում զարգացման նման սցենար չի սպառնում, որովհետեւ արտազատվող ածխաթթու գազի ծավալները զգալիորեն ավելի փոքր են, քան գիտնականների առաջարկած մոդելում: Սակայն դա լիովին հավանական է երկրագնդի նման էկզոմոլորակներում, որոնք իրենց աստղերին ավելի մոտ են գտնվում, ինչի հետեւանքով այդ մոլորակներում ջերմաստիճանը երկրի ջերմաստիճանից բարձր է: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ