Լեյլա եւ Արիֆ Յունուսները դատարանին են դիմել` խնդրելով իրենց թույլ տալ ժամանակավորապես մեկնել երկրից արտասահմանում բուժումը շարունակելու համար: Այդ մասին տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Յասամալյան շրջանի դատարանում քննվել է Լեյլա եւ Արիֆ Յունուսների դիմումը:
Ինչպես հայտնում է ամուսինների փաստաբան Էլչին Սադիքովը, դատարանը չի բավարարել դիմումը: Փաստաբանի խոսքով՝ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը: