Երեւանի Սեբաստիա փողոցում գտնվող «Ջիաննի» մերսման սրահի աշխատակիցները փետրվարի 10-ին ոստիկանություն են բերման ենթարկվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրանց թվում է նաեւ սրահի տնօրենը: Նախնական տեղեկություններով` նրանք բերման են ենթարկվել պոռնկությանը նպաստելու կասկածանքով:
Սրահում բացի մերսումից մատուցել են նաեւ սեռական ծառայություններ: Ոստիկանություն են տարվել տնօրենն ու մեկ այլ աշխատակից: Նշված գործով հետաքննություն է կատարվում: