News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը եւ գրավ կիրառելով ազատ արձակել իրեն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սուրեն Սուրենյանը տեղեկացրեց, որ փետրվարի 1-ին հացադուլ է հայտարարել այդ պահանջով: Նրա խոսքով, իր խցում կան եւս 7 հացադուլավորներ, որոնց թվում է նաեւ Էքստրասենս Անի Մաջնունյանի աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մոս-Մուշեղյանը:

Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցմանը, Սուրենյանցը նշեց. «Ես խոստացել եմ, որ տուժողների վնասը կփոխհատուցեմ մինչեւ վերաքննիչ դատարանի կողմից որոշման կայացումը»:

Սուրեն Սուրենյանցը մեղավոր է ճանաչվել զգալի չափերով հափշտակություն կատարելու մեջ եւ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրենյանցն իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը` գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին եւ վերջինիս վստահություն չարաշահելու եղանակով վերջինիս վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար եւ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Սուրենյանցը բժշկական փաստաթղթեր ձևակերպելու եւ Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել նրան եւ վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 400.000 եւ 800.000 ՀՀ դրամ գումար: Նա նաեւ ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել երկու անձանց եւ նրանցից վերցրել է 500 եւ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ