News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

А. P. Moller-Maersk Group դանիական ընկերության ղեկավարը կարծում է, որ մեկ բարելի դիմաց 54 դոլար նավթի գինը շատ ցածր է նավթի բավարար քանակ արտադրելու եւ համաշխարհային պահանջարկը բավարարելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Նիլս Անդերսենին։

«Նավթի համաշխարհային պահանջարկի բավարարման համար բավական չէ միայն այն, ինչ արտադրում է Սաուդյան Արաբիան։ Աշխարհին նավթ է պետք լինելու այն վայրերում, որտեղ բարձր արտադրական ծախսեր են լինելու։ Եվ այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ նավթի գինը կաճի»,- նշել է Նիլս Անդերսենը։

«Երբ նավթի գինը 110 դոլար էր, մենք հստակ ակնկալիքներ ունեինք, որ գինը նվազելու է, բայց իհարկե չէինք ենթադրում, որ դա կլինի բարելի դիմաց 30 դոլարը»,- ասել է Անդերսենը եւ հավելել, որ նավթի գինը պետք է ավելի բարձր լինի, քան 2015թ. միջին արժեքը։

Չնայած արտադրության կրճատմանը՝ Անդերսենը նշում է, որ իր կոնգլոմերատը ցանկանում է նավթային ակտիվներ գնել։  Անցյալ տարի Maersk-ը դիտարկում էր Africa Oil Corp ակտիվները գնելու տարբերակը, սակայն հարմար առաջարկ չէր ստացել, փոխանցում է RSN-ը։

А. P. Moller-Maersk Group-ը խոշորագույն տրանսազգային տրանսպորտային ընկերություններից մեկն է։ Խմբի ակտիվները գտնվում են 130 երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ