News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Միս Զիմբաբվե» գեղեցկության մրցույթի մասնակիցներից Աստվածաշնչի վրա երդում են պահանջել, հայտնում է Newsweek-ը։ Այսպիսով՝ մրցույթի կազմակերպիչները հույս ունեն խուսափել մերկ լուսանկարներով հերթական սկանդալից։ Վերջին մի քանի տարվա ընթացքում մրցույթի երկու հաղթողները ստիպված են եղել հրաժարվել տիտղոսից մերկ լուսանկարվելու մեղադրանքների պատճառով, փոխանցում է Gazeta-ն։

Այսուհետ մասնակիցները Աստվածաշնչի վրա երդվելու են, որ երբեք մերկ չեն լուսանկարվել ո՛չ պրոֆեսիոնալ, ո՛չ սիրողական ֆոտոսեսիաներում։

Մասնակիցների անցյալը պետք է հանգամանորեն  ստուգեն։

2016թ. գեղեցկության թագուհուն ընտրելու են ապրիլի 16-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ