Իտալիայի իրավապահ մարմինները մանկապղծության կասկածանքով կալանավորել են 11 մարդու, այդ թվում մեկ հոգեւորականի եւ մանկապատանեկան ֆուտբոլի մարզչի, հայտնում է Ansa գործակալությունը։
Ձերբակալումներն իրականացվել են երկրի հյուսիսում՝ Բերգամոյի, Բրեշինայի, Միլանի, Մոնցաիյ, Պավիայի եւ Պարմայի նահանգներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հետաքննության տվյալներով՝ կալանավորվածները սեռական բնույթի կապ են ունեցել անչափահասների հետ՝ դրա դիմաց նվերներ եւ գումար տալով։ Որպես կանոն՝ դա տեղի է ունեցել առեւտրի կենտրոնների կայանատեղիներում, զվարճանքի կենտրոններում եւ կասկածյալներից ոմանց տանը։
Այս պահին իրավապահները պարզել են 4 տուժածների ինքնությունը։ Անցյալ տարի սկսված հետաքննության ֆիգուրանտ են դարձել ավելի քան 20 մարդ։ Արդեն կալանավորված 11 հոգուց բացի, եւս 10 մարդ գործով անցնում են որպես կասկածյալ։