News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունն հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, թե «2015-ին ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը Հայաստանում միայն սկիզբն է»:

«Նախագահ Օբամայի մեկնաբանությունները արտացոլում են դեսպանության ու ԱՄՆ կառավարության առաջնահերթությունները Հայաստանում՝ ամերիկյան ներդրումներն ու առեւտրի ծավալի մեծացումը»,-նշել է դեսպանը:

«Անցած տարի եղան կարեւոր զարգացումներ, այդ թվում Որոտանի հիդրոկասկադի գործարքը, ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում: Նաեւ ստորագրվեց Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որը նախատեսված է օգնել երկու երկրների կառավարություններին առեւտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում: Իմ կարծիքով այս ամենն արտացոլում է այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսությունն հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար»,-ընդգծել է դեսպանը:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, Ռիչարդ Միլսը նշել է. «Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարեւոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ: Ավելի շատ ներդրումներ ներգրավելու դեսպանատան նպատակը ընթանում է կոռուպցիայի կրճատմանն ուղղված ՀՀ մեր գործընկերների հետ աշխատանքին զուգահեռ: Հավասար խաղի պայմանների ապահովումը բոլոր բիզնեսների համար, լինեն հայկական, օտարերկրյա,թե ռուսական խիստ կարեւոր է: Մենք կարող ենք ներդրումներ ներգրավել՝ օգնելով կրճատել կոռուպցիան ի շահ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով Հայաստանում:

Նշենք, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստան ժամանելու մեկամյակի առիթով առցանց ռեժիմով  պատասխանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանն առնչվող ՀՀ քաղաքացիների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ