Ոստիկանության Արաբկիրի բաժին փետրվարի 10-ին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանից խոշոր չափի գողություն է կատարվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Ըստ shamshyan.com-ի, գողությունը կատարվել է ՀՀ Ֆինանսների նախարարության գլխավոր մասնագետ, 60-ամյա Պողոս Բալոյանին պատկանող բնակարանից: Անհայտ անձը կամ անձինք հափշտակել են 8000 ԱՄՆ դոլար:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին: