News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդը նաեւ համակարգող դերակատարություն կարող է ունենալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը նույնպես ներգրավված է փետրվարի 10-ին ստեղծված խորհրդի կազմում:

«Երբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պատրաստում էր Սահմանադրության նախագիծը, լուծումներ առաջարկելիս արդեն իսկ ուներ որոշակի գաղափարներ, որոնք պետք է կյանքի կոչվեին օրենքների եւ մնացած իրավական ակտերի միջոցով: Հետեւաբար, զերծ պահել հանձնաժողովին օրենսգրքերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելուց, կարող էր վտանգել Սահմանադրության մեջ դրված գաղափարախոսությունը, որը հիմք էր հանդիսացել Սահմանադրական կարգավորումների համար»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

Ղազինյանի խոսքով՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ իրենք պետք է ներգրավվեին այս գործընթացներում, թեեւ խորհրդակցական խորհրդի տեսքով:

«Իհարկե, ես կարծում եմ, որ այս խորհուրդը նաեւ համակարգող դերակատարություն կարող է ունենալ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ ստեղծելու մասին:

Խորհուրդը քննարկելու եւ օրենսդիր մարմնի հաստատմանն է ներկայացնելու Սահմանադրական հանրաքվեից հետո փոփոխման կարիք ունեցող օրենքների ցանկը։

Խորհրդի նախագահն է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կազմում են Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, Գեւորգ Կոստանյանը, Գագիկ Ղազինյանը եւ այլք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ