News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում դեռեւս առկա են էական խնդիրներ կոռոպւցիայի դեմ պայքարի ոլորտում, կան խոշոր շահեր ունեցողներ, որոնք օգտագործում են իրենց տնտեսական եւ քաղաքական ուժը՝ անարդար ձեւով մրցակիցներին դուրս հանելու եւ առանձնահատուկ շահ եւ դրամական միջոցներ ստանալու համար

Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ առցանց պատասխանելով օգտատերերի հարցերին։

«Կոռուպցիայի դեմ պայքարը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը դժվար եւ կոշտ պայքար է: Դա պայքար է, որ մենք ամեն օր մղում ենք Միացյալ Նահանգներում, եւ դրա լուծումը անհնարին նպատակներ դնելը չէ»,- նշել է դեսպանը եւ հավելել. «Կարծում եմ, որ Հայաստանում եղել են դրական ձեռքբերումներ, հատկապես Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող կառավարության հիմնական ծառայությունների առումով: Այն հայերից, որոնց հետ ես զրուցել եմ, լսել եմ, որ նրանք ի վիճակի են օգտվել կառավարության ծառայություններից թափանցիկ ձեւով, առանց կաշառք տալու եւ առանց ազդեցության այլ լծակներ օգտագործելու»:

Ըստ դեսպանի, հայերը պատրաստ են պայքարել կոռուպցիայի դրսեւորումների դեմ։ «Դեսպանատունը կանգնած է այն հայերի կողքին, որոնք պատրաստ են պայքարել կոռուպցիայի դեմ, պատրաստ է տրամադրել այն գործիքները, որոնք անհրաժեշտ են այդ պայքարի համար եւ գրանցել այն ոլորտները, որտեղ կա առաջընթաց եւ ավելին անելու անհրաժեշտություն»,- ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ