News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իր հրապարակային հայտարարություններին համապատասխան՝ կատարելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացման իր պարտավորությունները։ Այս մասին փետրվարի 11-ին՝ Facebook-ում առցանց ճեպազրույցի ժամանակ, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կանդրադառնա ընտրակեղծումների կապակցությամբ Հայաստանի իշխանությունների արձագանքը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, դիվանագետը նշել է. «Ինչպես մենք արդեն նշել ենք,  ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է կեղծարարությունների մասին մամուլում հայտնված եւ քաղաքացիական հասարակության ազդարարած արժանահավատ պնդումների կապակցությամբ։ Մենք Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք արել դատական կարգով ամբողջովին ուսումնասիրել հանցագործությունների մասին համոզիչ ապացույցները»։

Միլսը հիշեցրել է, որ հանրաքվեից հետո դեսպանատունը շատ շուտ հայտնեց, որ քաղաքացիական հասարակության եւ Կառավարության ներկայացուցիչների օգնությամբ նույնպես կեղծարարությունների մասին տեղեկություններ է հավաքում։

«Այդ տեղեկությունները կօգտագործվեն ԱՄՆ կառավարության հովանավորած ծրագրերին առանձին մարդկանց մասնակցության կապակցությամբ որոշումներ կայացնելիս։ Մեր ամուր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների՝ արդարադատության, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության վրա։ Գործողությունները, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի կառավարության՝ այդ արժեքներին հավատարիմ լինելը, մտահոգության առիթ են տալիս։ Այդ պատճառով Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում արձագանքել կեղծարարության մասին բոլոր լուրջ, արժանահավատ տեղեկություններին»,- ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ