News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կիպրոսի քրիստոնյա եւ մահմեդական առաջնորդներն փետրվարի 10-ին իրենց լիակատար աջակցությունն են հայտնել էթնիկապես միասնական պետության վերականգնմանն ուղղված ընթացող բանակցություններին: Նրանք նշել են, որ իրենց միասնական դիրքորոշումն այս հարցում լավ օրինակ է ծառայում խաղաղության եւ համագործակցության համար այնպիսի տաևրածաշրջանում, որտեղ կրոնական հողի վրա հակամարտություններ են տեղի ունենում:

Հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ արքեպիսկոպոս Խրիսոստոմոս, մահմեդական մուֆտի Թալիփ Աթալայը, մարոնի քրիստոնյա արքեպիսկոպոս Յուսեֆ Սուեյֆը, լատին եւ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ աջակցում են ընթացող խաղաղ բանակցություններին, որը լավագույն հնարավորությունն է երկարատեւ խաղաղության հասնելու համար:

«Ամբողջ տարածաշրջանի համար, որն այս պահին տառապում է, մենք կարող ենք լավ օրինակ ծառայել», - Աթալայը:

Հոգեւոր առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, ՄԱԿ-ի բանագնաց Էսփեն Բարթ Էյդի հետ հանդիպումից հետո: Վերջինս բարձր է գնահատել կրոնական առաջնորդների «ուժեղ կամքը»:

Նշենք, որ 1974 թվականին Թուրքքիայի զորքերը ներխուժել են Կիպրոս, որի հետեւանքով երկիրը բաժանվել է երկու մասի՝ միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետության եւ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, որը ճանաչել է միայն Թուրքիան:

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ թուրքական հատվածի ղեկավար Մուստաֆա Աքընջըն նշել են, որ առաջընթաց է գրանցվել ինն ամիս տեւած բանակցությունների ընթացքում, բայց կարեւոր խնդիր է մնում այն, թե ինչպես պետք է վարվել պատերազմի ժամանակ լքված գույքի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ