News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հրաժարվել է մեկնաբանել դաշինքի անդամ Թուրքիայի կոչը` Սիրիային սահմանակից տարածքում ոչ թռիչքային գոտի մտցնելու մասին: Սթոլթենբերգն այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման ավարտին` պատասխանելով Սիրիայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հեռանկարների մասին լրագրողների հարցերին:  

«Կոալիցիայի (Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ) գործունեության հետ կապված հարցերով  պետք է դիմել կոալիցիային, որին ՆԱՏՕ-ն աջակցում է, բայց  չի մասնակցում», - ասել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն իրենց ներդրումն են բերում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային, բայց ՆԱՏՕ-ն ընդամենը աջակցում է այդ կոալիցիային: Այսօր մենք որոշում ենք կայացրել ԱՎԱԿՍ ռադար-ինքնաթիռներ (ավիացիայի հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման համակարգի ինքնաթիռներ. ծ. ՏԱՍՍ-ի) ուղարկելու եւ Սիրիայի եւ Թուրքիայի տարածքի դիտարկման եւ մոնիտորինգի խստացման վերաբերյալ: ՆԱՏՕ-ն պատասխանատու է հարավից եւ թուրք-սիրիական սահմանին մարտահրավերների համար», -ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ